ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Խորհրդարանական մեծամասնության կողմից ընտրված նախագահը խոցելի ֆիգուր է»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել նոր Սահմանադրության գործելուց հետո, երբ հարկ կլինի ընտրել նոր նախագահ և վարչապետ։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Նոր ընդունված Սահմանադրության համաձայն` ապրիլին կձևավորվի կառավարման նոր համակարգ։

«Նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ կրճատված են, այն նմանեցված է արևմտյան այն երկրներին, որոնք ունեն խորհրդարանական կառավարում։ Թեպետ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ պետության գլուխը մնում է նախագահը, բայց հասկանալի է, որ եթե նախագահը չի ընտրվում առաջնային մանդատով, այլ խորհրդարանական մեծամասնության կողմից, ապա որ այդ նախագահը խոցելի ֆիգուր է»,–ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշում է, որ նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով, նա չպետք է լինի կուսակցական։