ՌԱԴԻՈ

Բոշյան. «ԱՄՆ ստիպված պետք է ընդունի, որ ապակայունացնել Իրանը չի հաջողվի»

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է,որ ԱՄՆ ստիպված պետք է ընդունի ստեղծված իրավիճակը, որ ապակայունացնել Իրանը չի հաջողվի, չնայած դրա փորձերը չեն դադարելու։
Sputnik
Արման Բոշյան

«Հայաստանը չի կարող Իրանի հետ չպահպանել կայուն և հեռանկարային հարաբերություններ։ Իրավիճակի ապակայունացումը տարածաշրջանում և դրանց փորձերը շարունակվելու են։ Իրանում փորձ էր արվում կիրառել այն նույն սցենարը, որը ժամանակին կիրառվեց Սիրիայում։ Բայց ընդհանրապես, գունավոր հեղափոխությունների դեպքում երկիրը տապալելու սցենարները գործում են, եթե կա 2 պայման` երբ իշխանական խավում կան մարդիկ, որոնք շահագրգռված են երկրի ապակայունացմամբ և կա խավ, որն ապահովում է մասսայականացումը»,–ասում է Արման Բոշյանը։