Լիբերալիզմի «ներարկումները» Մերձավոր Արևելքում մահացու են. հայ փորձագետը` Իրանի մասին

Гагик Арутюнян
Թուրքիան պատահական չի որոշել Իրանի հետ պատ կառուցել հենց այն հատվածում, որտեղ քրդերն են ապրում. փորձագետը համոզված է, որ, այսպիսով, փորձում են քրդերին բաժանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Իրանի իրադարձությունները «գունավոր հեղափոխության» փորձ էին, այսօր լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Դա «գունավոր հեղափոխության» փորձ էր Իրանում, որտեղ միանշանակ տնտեսական ու քաղաքական խնդիրներ կան։ Բայց դա երկրորդական է։ Պետք է հասկանալ, որ Մեծ Մերձավոր Արևելքում լիբերալ գաղափարները ներդնելու ուժային փորձերը աղետով են ավարտվել», – ասաց Հարությունյանը։

45-ый президент США Дональд Трамп
Թրամփը եկավ ու «բարոյազրկեց». պե՞տք է Հայաստանն անհանգստանա Իրանի հարցում Եվրոպայի դիրքորոշումից

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը նշեց, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը առանձնանում է իր ամրությամբ. դժվար թե այնտեղ փողոցային բողոքների միջոցով հնարավոր լինի հեղափոխություն անել։

«Նրանք շատ շուտ դադարեցրեցին այդ ամենը. շատ մարդ ձերբակալեցին, հետո որոշակի երաշխիքների պայմանով ազատ արձակեցին», – ասաց Հարությունյանը։

Նա ուշադրություն է դարձնում նաև այն բանին, որ իրանական իշխանությունները քրդական ինքնավարության ազդեցությունը բողոքի ակցիաների կատալիզատոր են համարում։ Հարությունյանը կարծում է, որ 2018 թվականին քրդական գործոնը ավելի մեծ նշանակություն է ստանալու։

Այդ պատճառով է Թուրքիան որոշել Իրանի հետ պատ կառուցել հենց այն հատվածում, որտեղ ապրում են քրդերը։

«Մենք տեսնում ենք Մերձավոր արևելքում որոշակի քաոսը վերականգնելու փորձեր, այդ թվում` քրդական գործոնի միջոցով», – ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով` ապակայունացմանն ուղղված ևս մի քայլ էր ԱՄՆ–ի որոշումը` Իսրայելում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։

Իշխանությունները ճնշել էին դեկտեմբերի վերջին Իրանում տեղի ունեցած ու մի քանի օր տևած բողոքի ակցիաները։ Պաշտոնական Թեհրանը մեղադրել է արտաքին ուժերին` երկրի վիճակն ապակայունացնելու համար։

Արդյունքում, բողոքի ակցիաները հետ են մղվել, մոտ 3,7 հազար մարդ է ձերբակալվել։