Հանգուցալուծումը մոտ է. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մխիթարյանին հետ վերադարձնել «Բորուսիա»

Խնդրահարույց կարող է լինել Մխիթարյանի աշխատավարձի հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը պատրաստ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրաժեշտ տալ 2018 թվականի հունվարին, հայտնում է  The Independent-ը:

Մխիթարյանը պատրաստ է վերադառնալ նախկին ակումբ, «Բորուսիան», իր հերթին նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով:

Հենրիխ Մխիթարյանը մեկնել է ԱՄԷ. Ժոզեն որոշել է, որ այդպես է հարկավոր

Սակայն էական տարբերություն կա գերմանական ակումբի կողմից կիսապաշտպանին առաջարկվող պոտենցիալ աշխատավարձի և ներկայիս նրա աշխատավարձի միջև:

Այժմ Մխիթարյանը շաբաթական 120 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, իսկ «Բորուսիան» նրան կարող է ավելի ցածր աշխատավարձ առաջարկել:

Կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Ինտերը» և կարող է միջամտել պայքարին:  Հավանական է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կօգտագործի դա ամռանը «Ինտերի» խաղացող Իվան Պերիշիչին ձեռք բերելու համար:

Ավելի վաղ հայտնել էին, որ եթե «Ինտերին» չհաջողվի ստանալ հայ կիսապաշպանին, ապա ակումբը կփորձի համալրել  շարքերը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի հաշվին:

Անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարյանին հրաժեշտ տալ 35 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Որոշ անգլիական ԶԼՄ-ների տեղեկության համաձայն` հայ ֆուտբոլիստը  դժգոհ է Մոուրինյոյի վերաբերմունքից և ուզում է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ:

Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում խաղացել է 2013-2016 թվականներին:  Այդ ընթացքում նա երկու անգամ Գերմանիայի սուպերգավաթի հաղթող է դարձել: