ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի ու Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ: