ՌԱԴԻՈ

Դանիելյան. «Մարդկությունը գլոբալ էկոլոգիական ճգնաժամի մեջ է»

Բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է եղանակի անոմալ դրսևորումներին, բնական աղետներին և դրանց ծնող պատճառներին։
Sputnik
Կարինե Դանիելյան

«Առաջին հայացքից կարելի է եզրակացնել, թե մոլորակը ցնորվել է, բայց սրանք միայն կլիմայական փոփոխություններ չեն։ ՄԱԿ–ի տվյալներով եզրակացություն կա, որ վերջին 50 տարվա ընթացքում բնական աղետները եռապատկվել են։ Սա պատահականություն չէ։ Բնապահպանները տասնամյակներ առաջ գրել են, որ մարդկությունը շատ վտանգավոր ճանապարհ է բռնել` կոպիտ ձևով խախտելով մոլորակի բնական էկոհամակարգը»,–ասում է Դանիելյանը։

Բնապահպանը մտահոգություն է հայտնում, որ եթե այսպես շարունակենք, ապա շրջակա միջավայրն այնպես կփոխվի, որ մարդն այլևս չի կարողանա ապրել այս մոլորակում։ Մարդկությունը գլոբալ էկոլոգիական ճգնաժամի մեջ է։