Գագիկ Հարությունյան
© Sputnik
Տարածաշրջանում ընթացող ցանկացած երևույթ աշխարհում տեղի ունեցող հարաբերությունների ածանցյալ է, կարծում է նա։
«2017թ.–ը այն տարին էր, երբ արմատապես փոխվեցին արևմուտք–արևելք հարաբերությունները։ Այսօր Չինաստանի ձևավորումը որպես գերտերություն, Հնդկաստանի առաջընթացը, Ռուսաստանի հզորացումը էապես փոխեցին իրավիճակը և հիմնական վտանգավոր զարգացումների ուղղությունները»,–ասում է Հարությունյանը։
Նա հիշեցնում է, որ ԱՄՆ–ն խստացրել է իր վերաբերմունքը նաև Պակիստանի նկատմամբ, որին համարում էր դաշնակից։ Հիմնական պատճառն այն է, որ պակիստանյան հանրությունն առաջնային դաշնակից ընդունում է Չինաստանին։