ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում` խոստանալով լրացուցիչ տեղեկություն հայտնել ավելի ուշ։