Միլիարդատեր «հայ արքայազնը» ահաբեկի՞չ է. վե՛րջ արքայական խաղերին

Ճոխ հյուրանոցում փակված արքայազնը տեղափոխվել է ահաբեկիչների համար նախատեսված բանտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Աշխարհում ամենահարուստ արքայազներից մեկը` Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որի մայրը հայ է, տեղափոխվել է հատկապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ։ Այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը։

Սաուդյան Արաբիայի «հայ արքայազնը» դուրս է եկել իր արքայի դեմ

Ritz-Carlton 5-աստղանի շքեղ հյուրանոցը նրա հետ լքել են ևս 30 բարձրաստիճան արքայազներ։

Հոդվածում նշվում է, որ Ալ Հաիր բանտը կառուցվել է 1983 թվականին։ Տեղակայված է Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադից 30 կմ դեպի հարավ։ Այնտեղ պատիժ են կրում ահաբեկչության և ծայրահեղականության համար դատապարտվածները։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը հրաժարվել է գործարք կնքել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։ Արքայազնը չի ընդունում իր մեղքը ու պահանջում է միջազգային աուդիտորական ընկերությունների ներգրավել` իր եկամտի ու միջոցների աղբյուրները պարզելու համար։ Բացի այդ, նա պահանջում է, որպեսզի անկախ հետաքննություն անցկացվի` անկախ փորձագետների ու միջազգային ատյանների մասնակցությամբ

Սաուդյան Արաբիայում 2017թ-ի նոյեմբերի 4-ին այդ երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի հրամանով ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որն իր աշխատանքի առաջին օրերի ընթացքում կաշառակերության և փողերի լվացման մեջ մեղադրանքներ է առաջադրել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ 11 արքայազնի, մի քանի նախարարների և շուրջ 50 նախկին նախարարի։ Մեղադրվողներից մեկն արքայազն Ալ Վալիդ իբն Թալալն է՝ Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է 21,5 միլիարդ դոլար։

Արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի 20-րդ որդին է, որի մայրը հայ է։ Թալալի մայրը՝ Մունայիրը, փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ 12 տարեկանում Մունայիրին ներկայացրել են Աբդուլ Ազիզ արքային, 15 տարեկանում նա ծնել է առաջնեկին, որը մահացել է երեք տարեկանում։ Երկրորդ որդուն՝ Թալալին, Մունայիրը լույս աշխարհ է բերել 22 տարեկանում։