«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է գտել «Բարսելոնայում»

Եթե չհաջողվի ձեռք բերել հայ կիսապաշտպանին, իտալական ակումբը նրան փոխարինող կգտնի Իսպանիայի առաջնությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Իտալական «Ինտերը» հնարավոր այլընտրանք է գտել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Մխիթարյանն ու նրա «ինտերյան» ապագան․ ինչի՞ համար կարելի է ու պետք է «ատել» Լուչանո Սպալետտիին

Ինչպես հաղորդում է պարբերականը, իտալացիները պատրաստվում են ձեռք բերել հարձակվող կիսապաշտպանին տրանսֆերային պատուհանի շրջանակում։ Նրանց համար առաջնահերթությունը Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունն է։

Սակայն «Ինտերը» ցանկանում է իրեն ապահովագրել, եթե գործարքը հանկարծ չկայանա։ Իտալացիները որպես այլընտրանք դիտարկում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային։

Միաժամանակ «Ինտերը» չի կարողանա գնել կամ վարձակալել միաժամանակ երկու ֆուտբոլիստներին, քանի որ նրանք Եվրամիության երկրների քաղաքացիներ չեն, իսկ «Ինտերի» կազմում ընդամենը մեկ տեղ է մնացել խաղացողի համար, որը ԵՄ-ից չէ։

Անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել Մխիթարյանից 35 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Ռաֆինյա Ալկանտարան «Բարսելոնան» լքելու ցանկություն է հայտնել։ Բրազիլացու արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։