Ո՞վ է «ՀայՓոստի» մեքենայից գողացել 6 պարկ փողը. տեսանյութ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել թոշակառուների թոշակի համար նախատեսված գումարի գողությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Շահումյան գյուղում «ՀայՓոստի» ավտոմեքենայից գողացել են 4 գյուղի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը, որի ընդհանուր գումարը կազմել է 12.620.000 դրամ:

Պարզվել է, որ գողությունը կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանը:

Նա օգտվել է այն հանգամանքից, որ մեքենայի դուռը բաց է եղել, և հափշտակել է փողով պարկերը: