Հայկական գինի խմեք. հորդորում է բրիտանացի երգչուհի Ջոս Սթոունը

Բրիտանացի երգչուհին ափսոսանքով խոստովանել է, որ համերգի նախորդ օրը ստիպված է հրաժարվել գինուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայկական գինին պետք է անպայման համտեսել, կարծում է երգչուհի Ջոուն Սթոունը։

Նա տարբեր խմիչքներ է փորձել բազում երկրներում, բայց ամենաշատը դուր է եկել հայկական գինին։ Այս մասին նա խոսել է Pop Matters պարբերականին տված հարցազրույցում։ Երգչուհին ափսոսանքով է նշել, որ չի կարողանում այդ գինին ամեն օր ըմպել։

«Գինին կավե սափորում էր, այդպես է ընդունված նրանց մոտ։ Եթե ստացվի, անպայման համտեսեք։ Ես էլ միշտ չեմ խմում, ելույթների նախորդ օրն ընդհանրապես չեմ խմում»,- ավելացրել է նա։

Երգչուհին ևս մեկ անգամ հորդորել է անպայման համտեսել հայկական գինին։