Դանակահարություն Աշտարակում. հարվածել է 23 տարեկան երիտասարդի գոտկային հատվածին

Դանակահարողը խոստովանական բացատրություն է տվել ոստիկանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 8-ին` ժամը 22.27-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված տղամարդ են տեղափոխել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 22/Բ շենքի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Գուրգեն Զ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1995 թ. ծնված Գագիկ Հ.-ի գոտկային հատվածին` պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Տիգրան Մեծի փողոցից Գուրգեն Զ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: