ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Այս ռեժիմը կշարունակվեր, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ–ին»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է մաքսատուրքերի մասին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Հայաստանը 2003թ-ից ԱՀԿ անդամ է բավական տևական բանակցային գործընթացներից հետո։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է, ազատական ռեժիմը պարզապես անհրաժեշտ էր երկրին, վստահեցնում է տնտեսագետը։

«Անդամակցությունը ԵԱՏՄ-ին պարզապես այն դաշտ բերեց Հայաստանին, որով առաջնորդվում են Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները։ Մենք տեսնում ենք, որ ոչ թե մաքսատուրքերի ազատականացում է գնացել, դրանք առանց այդ էլ բավական ազատական էին. բազմաթիվ ներմուծված ապրանքների գծով զրոյական մաքսատուրքեր և 10 տոկոս մաքսատուրքեր, այսպես կոչված երկմակարդակ ներմուծման մաքսատուրքերն էին գործում։ Այս ռեժիմը կշարունակվեր, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին»,- նշեց նա։

Մարգարյանի խոսքով, սկզբունքորեն տեսնում ենք շարժ դեպի Եվրասիական մաքսասակագնային կարգավորման ռեժիմ, և արդեն հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների գծով, շուրջ 30 ապրանքատեսակներ, որոնք սպառողական զամբյուղի բաղադրիչ են, և ընդհանուր առմամբ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրանում են։

Սակայն միևնույն ժամանակ զրոյացվել են մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրներից այդ ապրանքների ներմուծման մասով։