Հայուհու գայթակղիչ պարը. Վարդան սոցցանցում գեղեցիկ տեսանյութ ու լուսանկար է հրապարակել

Հայտնի դերասանուհի, երգչուհի, պարուհի Վարդան նախընտրել է հանգիստն անցկացնել ԱՄԷ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայկական արմատներով ուկրաինացի պարուհի, pol-dance պարերի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram–ի իր էջում տեղադրել է գեղեցիկ ու համարձակ լուսանկարներ իր հանգստից ու նաև 2 տեսանյութ է ներկայացրել, որտեղ նա հյուրանոցի իր համարում պարում է գեղեցիկ գիշերազգեստով։

«Ամեն դեպքում, հրաշալի է կին լինելը»,–տեսանյութերից մեկի տակ գրել է աղջիկը։

 

Վարդայի հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել։ «Գեղեցիկ ու կանացի է», «Կարելի է անընդհատ նայել», գրել են նրանք։

Վարդան խոստովանել է, որ ուզում էր միայն հանգստանալ, բայց ֆոտոշարք անելու գայթակղությանը չի դիմացել։

 

Վարդան ծնվել է 1985թ.–ի մարտի 3–ին, բազմազավակ ընտանիքում։ Աղջիկը 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի և ֆիզկուլտուրայի ուսուցչի, մարզչի։  Տասնամյա պարուհու կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով բեմական «Սև հրեշտակ» անվամբ։