ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Սոցիալական ցանցերի օգտատերերը կասկածում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտի ազգային օրհներգի բառերը:
Ամերիկայի նախագահի ոչ վարժ կատարման կադրերը հայտնվել են Twitter-ում՝ ABC News հեռուստաալիքի էջում:
Կապիտոլիումի խարտյաշ բնակիչը Ատլանտայում բուհական ֆուտբոլային առաջնության ժամանակ կատարում է The Star-Spangled Banner–ը («Աստղածածկ դրոշը»)` աջ ձեռքը սրտին դրած։
Օրհներիգի կատարման ժամանակ երևում է, որ նա որոշ բառեր սխալ է երգում։
Թրամփի պահվածքը վրդովմունքի ալիք է բարձրացրել ԱՄՆ–ի քաղաքացիների շրջանում, շատերը նշել են, որ նա որպես երկրի նախագահ անգործունակ է։
«Ամերիկա, քո նախագահը, դե գիտես, այն տղան, որն ուզում է Ամերիկան կրկին մեծ երկիր դարձնել, չգիտի մեր ազգային օրհներգի բառերը։ Դա երկերեսանության լուրջ դրսևորում է։ Բացի այդ, ահա ամենօրյա հիշեցումը, որ նրա վարկանիշը 37% է։ Նա բոլոր ժամանակների ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահն է», – Twitter–ում գրել է Նիկ Լապարան։
Սեպտեմբերին ԱՄՆ–ում իրարանցում էր սկսվել, երբ Թրամփը արգելել էր ամերիկյան ֆուտբոլ խաղացողներին մի ծնկի վրա կանգնել օրհգներգի կատարման ժամանակ։ Ֆուտբոլիստները դա անում էին ի նշան բողոքի, մասնավորապես, ոստիկանների ինքնակամության դեմ։
Ելույթներից մեկի ժամանակ Թրամփը «շան լակոտներ» է անվանել է այն ֆուտբոլիստներին, որոնք հրաժարվել են կատարել նրա հրամանը։