ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»

Մամուլում հայտնվել են տեղեկություններ ՀՀ նախագահի ինքնազգացողության վատանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Ամանորին վատացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ըստ թերթի` նախագահի առողջական խնդիրներով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սարգսյանը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին:

Ավելի ուշ, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հերքել է նախագահի առողջության վատացման մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Նրա խոսքով` Սերժ Սարգսյանին չեն հոսպիտալացրել, նա թեթև մրսածություն է ունեցել, ինչի պատճառով այդ օրերին մնացել է տանը։