Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Գագիկ Հարությունյանը` ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո

«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը:

«Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»:

Այս խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի»: