Տաջիկստանը որոշել է երևալ հայկական երկնքում

Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է նախարարություններին սկսել գործընթացը և վերջապես ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու համար, երկուշաբթի հաղորդում է News.tj —ը։

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ավիափոխադրող ստեղծելու ուղիներ են մշակել

Տաջիկստանի կառավարության` օրերս ընդունած որոշմամբ հանձնարարվում է հաստատել Տաջիկստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որ ստորագրվել է 2017թ-ի ապրիլի 14-ին Երևանում։

«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սահմանված կարգով ծանուցել հայկական կողմին Տաջիկստանի կողմից ներպետական ընթացակարգերի կատարման մասին, որոնք անհրաժեշտ են նշված համաձայնագիրը կյանքի կոչելու համար», — նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Տաջիկստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև ավիաչվերթեր գործարկելու հնարավորությունը։

«Այդ նախագծի շրջանակում մենք պատրաստ ենք մեր տաջիկ գործընկերներին արտոնությունների փաթեթ տրամադրել, որոնք ձևավորվում են Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականության իրագործման շրջանակում», — հունիսի 14-ին տաջիկ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Սարգսյանը։

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին։։ Նրան հրավիրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։