Հայաստանի բաց ու բարդ ճանապարհները. նախարարությունը դիմում է վարորդներին

Հայաստանում ավտոճանապարհների որոշ հատվածներ մերկասառույցով են պատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: