Հունվարը «փորձում» է ցրտել. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի, հնարավոր են տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ը, 12-ին կլինի առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 8-12-ը կլինի առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունվարի 8-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 8-10 տաքություն, գիշերային ժամերին`1-3 աստիճան ցուրտ։