Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցել վրացական դաշտում

Հայաստանի քաղաքացիներն անցած տարի մյուսներից շատ են այցելել Վրաստան, Ադրբեջանը մեկ տարում նահանջել է մեկ հորիզոնականով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանը 2017թ-ին Վրաստան այցելած մարդկանց թվով առաջ է անցել Ադրբեջանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը. 7,5 այցելուներից 1,71 միլիոնը Հայաստանից են։

Զբոսաշրջային դրախտ. ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում

Դա 14 տոկոսով մեծ է անցած տարվա ցուցանիշից։

Այսպիսով, Վրաստան այցելած մարդկանց թվով Հայաստանն առաջինն է։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է Ադրբեջանը` 1,69 միլիոն, մեկ տարում աճը կազմել է 11 տոկոս։ Առաջատարների եռյակը գլխավորում է Ռուսաստանը` 34 տոկոս տարեկան աճով. մեկ տարում Վրաստան է այցելել 1,39 միլիոն ռուսաստանցի։

Անցած տարի առաջին տեղը գրավել է Ադրբեջանը` 1 523 075 այցելու ցուցանիշով, Հայաստանը` երկրորդ (1 496 246 այցելու)։

Վրաստան այցելած մարդկանց թվի ընդհանուր աճը 2017թ-ի համեմատ կազմել է 18,8 տոկոս։ Թվարկված երկրներից բացի, վարկանիշի տասնյակում ներառվել են Թուրքիան, Իրանը, Ուկրաինան, Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան։