ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Փրկարարները 64 տարեկան բնակչի դին հայտնաբերել են սեփական բնակարանում։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Հունվարի 8-ի առավոտյան ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 1/54 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դուռը բացելով՝ փրկարարները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են 1954 թ. ծնված Ա. Ո.-ի դին՝ բազկաթոռին նստած: