ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայկական արմատներով ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանն արտասովոր ոճով ձևավորված երկգույն վերարկու է փորձել, որի հեղինակը Գոշա Ռուբչինսկին է:
Հումորիստը Instagram-ի Stories էջում (որում տեղադրված հրապարակումները 24 ժամ հետո ավտոմատ կերպով ջնջվում են) իր բաժանորդների համար տեսանյութ է հրապարակել, որի մեկնաբանություններում իր անսովոր հանդերձի մասին գրել է. «Տեսեք, թե ինչեր են կատարվում աշխարհում»:
Այդ յուրօրինակ վերարկուն երկու մասից է բաղկացած՝ բաց դարչնագույն և սև:
Պետրոսյանի ընտրած յուրօրինակ ոճի անձրևանոցն ընդգրկվել է ռուս ոճաբան- ձևավորող Գոշա Ռուբչինսկու առաջին փոքր հավաքածուի մեջ, որը նա ստեղծել է բրիտանական Burberry ապրանքանիշի լյուքս դասի հագուստի և աքսեսուարների հավաքածուի համար: Այն ներկայացվել է դեռևս 2017 թվականի ամռանը՝ 2018 թվականի գարուն — ամառ հավաքածուի ցուցադրման շրջանակում: Ռուբչինսկու ստեղծած հավաքածուն վաճառքի է հանվել 2018 թվականի հունվարին Burberry ընկերության ռուսաստանյան փոքր խանութում: