Թուրքիայի ՆԳ նախարարն ուզում է պաշտպանել երկիրը Հայաստանի ու Վրաստանի ահաբեկիչներից

Սահմանին ուզում են հսկողության էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել` «ահաբեկիչներից ու ոչ գաղթականներից պաշտպանվելու համար»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանին հսկողության էլեկտրոնային համակարգ կտեղադրեն։ Anadolu գործակալությունը փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Համակարգը տեղադրելու են Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանակից Արդաղանի շրջանում։

«Դա թույլ կտա սահմանի այդ հատվածը փակել ահաբեկիչների, մաքսանենգերի ու ապօրինի գաղթականների համար։ Մենք դեռևս այստեղ պատ չենք կառուցում, սակայն անվտանգությունը հսկելու ենք էլեկտրոնային համակարգերի միջոցով», – հայտնել է նախարարը։

Ընդ որում` ներքին գործերի նախարարությունը աշխատելու է համակարգը կատարելագործելու ուղղությամբ, նշել է Սոյլուն։