Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվեց

Արցախի նախագահը պարգևատրեց երեկ Արցախում զոհված 20 տարեկան զինծառայողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnk. Պաշտպանության բանակի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել հունվարի 7-ին:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: