ՌԱԴԻՈ

Մելիք–Շահնազարյան. «Հիմնական պատճառը Ալիևի դիրքերի թուլացումն է»

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է ղարաբաղյան հակամարտության 2017թ–ի տարեգրությունը։
Sputnik
Հրանտ Մելիք-Շահնազարյան

2017թ-ի վերջին մի քանի ամիսներին ԼՂ սահմանին հարաբերական հանգիստ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հիմնական պատճառը Ալիևի դիրքերի թուլացումն է, որը նրան ստիպում է ինչ-որ չափով հրաժարվել ագրեսիվությունից, գնալ որոշակի զիջումների»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` միաժամանակ ավելացնելով, որ ոչ փոքր դերակատարություն է ունեցել նաև սահմանի ռազմական կահավորանքի արդիականացնումը։

«Նորացվել են և՛ դիտարկման համակարգերը, և՛ թշնամու դիվերսիոն խմբերի բացահայտման համար նախատեսված համակարգերը, և՛ էլեկտրոնային վերահսկման համակարգերը։ Դրանք բոլորը թարմացվել են, և 2018թ-ին այդ գործը շարունակվելու է»,- նշեց քաղաքագետը։

Եթե այս իրավիճակում Ադրբեջանի նկատմամբ միջնորդները մի փոքր ավելի ճնշում գործադրեն, քաղաքագետը չի բացառում, որ լարվածությունը սահմանին էլ ավելի կթուլանա։