Ստոկհոլմի մետրոյի մոտ պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Շվեդիայի մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկում ինչ–որ իր է պայթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ստոկհոլմի մետրոյի Varby Gard կայարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործել է, երբ մի տղամարդ գետնից ինչ-որ իր է վերցրել։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել։

SVT հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ տղամարդը մոտ 60 տարեկան է։ Նրա հետ 45 տարեկան կին է եղել, որը նույնպես տուժել է պայթյունից։

Տվյալ պահին Varby Gard կայարանի տարածքում ոստիկաններ, սակրավոներ, հրշեջներ ու բժիշկներ են աշխատում։ Պատահածի հանգամանքները ճշտվում են։

Մետրոյի կայանը շրջափակված է։