Արգենտինացի Ռապունցելը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել

Տասնյոթ տարեկան Էբրիլ Լորենցատին ճանաչում է ձեռք բերել երկար վարսերի շնորհիվ։ Աղջկա մազերի երկարությունը 152 սանտիմետր է։ Ռեկորդային ցուցանիշն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ աղջկան համեմատել են Դիսնեյի հերոսուհի Ռապունցելի հետ։
Sputnik

Էբրիլը որոշել է հրաժարվել վարսահարդարների ծառայությունից, երբ մի անգամ դժգոհ է մնացել նրանց աշխատանքից ։ Արգենտինացի աղջիկը խոստովանել է, որ երկար մազերի խնամքը չափազանց ժամանակատար է։