Ի՞նչ է կատարվում Վերին Լարսում և Վարդենյաց լեռնանցքում

Տրանսպորտի նախարարությունն ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Վերին Լարսը բաց է, Վարդենյաց լեռնանցքը` դժվարանցանելի, այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

«Հունվարի 7-ին, 10:00-ի դրությամբ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, տեղ-տեղ մերկասառույց է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: