Հայաստանի վարչապետը շնորհավորել է Մեդվեդևին

Կարեն Կարապետյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության»,- նշված է ուղերձում:

Կարապետյանը Մեդվեդևիn և նրա հարազատներին քաջառողջություն ու երջանկություն է մաղթել, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում: