Ահմադինեժադի փաստաբանը հերքել է Իրանի նախկին նախագահին ձերբակալելու լուրը

Իրանի իշխանությունը Մահմուդ Ահամդինեժադի ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Իրանի նախկին նախագահին ձերբակալել են Իսլամական Հանրապետության քաղաքներում անցկացվող ցույցերի մասնակիցներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Իրանը։

Այսօր Al-Quds Al-Arabi թերթը հայտնել էր, որ Ահմադինեժադը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար։

Օրվա երկրորդ կեսին տեղեկություններ հրապարակվեցին, որ լուրը սուտ է։

Այդ փաստն ապացուցում են նաև մի քանի ժամ առաջ Ահմադինեժադի սոցիալական էջերում հրապարակված լուսանկարները, որոնցում երևում է, որ նախկին նախագահն այցելել է իրանական հուշահամալիրներից մեկը։

​Իրանի իշխանությունը Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Միաժամանակ Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 28-ին։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր ձերբակալվածներ։

Ահամիդինեժադը Իրանի նախագահն է եղել 2005-2013 թվականներին։