Շիրազում ձերբակալվել է Իրանի նախկին նախագահը

Ահմադինեջադի նկատմամբ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք է առաջադրվել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Al-Quds Al-Arabi թերթին։

«Իշխանությունները հրահանգել են Իրանի նախկին նախագահին ձերբակալել Շիրազ կատարած այցելության ժամանակ»,– հայտնում է Լոնդոնում հրատարակվող արաբալեզու թերթը։

Դեկտեմբերի 28-ին Արևմտյան Բուշեր քաղաք իր այցելության ժամանակ Ահմադինեջադն ասել է. «Ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու և ոչինչ չգիտեն հասարակության իրական խնդիրների մասին»։

Նա նաև ավելացրել է, որ Իրանը տառապում է «տնտեսության բացակայությունից», ինչպես նաև, որ նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությունը «կարծում է, որ նրանք են հողի տերը, ժողովուրդն էլ տգետ հասարակություն է համարվում»,- գրում է Al-Quds Al-Arabi-ն։

Հակակառավարական ցույցերը Իրանում մեկնարկել են դեկտեմբերի 28-ին։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր ձերբակալվածներ։