Դեղահաբեր է խմել լոգարանում. Աբովյանի բժիշկները պայքարել են 19 տարեկան տղայի կյանքը փրկելու համար

Երիտասարդը 14 հաբ է խմել իրենց տան լոգարանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում դեղորայքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 19-ամյա Սամվել Չ.-ն, նա բժիշկներին հայտնել է, որ տանն անգիտակցաբար օգտագործել է մեծ քանակի դեղահաբեր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ Սամվել. Չ-ն նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում իրենց տան լոգարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 10 հաբ «Անտիպալ» և 4 հաբ «Տեմպալգին» տեսակի դեղահաբեր:

Աբովյանի բժշկական կենտրոնի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երիտասարդ տղայի կյանքը:

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: