ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Մոսկվայում բնակվող Արմանը (ազգանունը չի նշվում) յուրօրինակ հակառեկորդ է սահմանել` փորձելով 100-րդ անգամ ինքնասպան լինել։ Այս մասին հայտնում է Mash-ը։
«Քանի դեռ մենք ամփոփում էինք տարին և հպարտանում ձեռքբերումներով, մայրաքաղաքի բնակիչներից մեկն իր ռեկորդը սահմանեց։ Արմանը փորձեց ինքնասպան լինել 100-րդ անգամ»,- գրում է պարբերականը։
Արմանը նախ փորձել է թունավորել իրեն, հետո կախվել է։ Դադարների ժամանակ փորձել է կտրել երակները (սա նրա սիրած միջոցն է. մարմնի վրա ավելի քան 170 սպի կա)։ Ամեն անգամ տղամարդուն կարողացել են փրկել։ Վերջին անգամ նրա պորտից մեխ են հանել։