ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում, կան կասկածներ, որ հնարավոր է այն առաջացել է կրակից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խմբերը:
Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1950 թ. ծնված Հ. Ք.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների` նա ծխախեղդ է եղել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:34-ին:
Մասամբ այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ):