Առանց տեղումների ցուրտ եղանակ` առաջիկա օրերին. եղանակի տեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 7-ի և 8-ի գիշերները կնվազի 2-3 աստիճանով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 38 մ/վ արագությամբ:

Երևանում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: