ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Իրանի իշխանությունը կարողացել է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը»

Իրանում իրավիճակը հանգիստ է, իսկ Թրամփի գլխին շարունակում են ամպեր կուտակվել։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ԱՄՆ–ի` Իրանի նկատմամբ վարած քաղաքականության հետևանքները։
Sputnik
Ահարոն Վարդանյան

Վերջին երկու օրերին Իրանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մարել է նաև ցույցերի ալիքը։

«Իշխանությունը կարողացել է իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը, կրքերն էլ նախկին թափով չեն շարունակվում»,- ասաց Վարդանյանը։

Այդուհանդերձ, իրանագետը հիշեցրեց, որ ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցներին։ «Նույնիսկ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակից Մեծ Բրիտանիան այնպիսի արտահայտություններ է ընտրել իրավիճակը բնութագրելու համար, որոնք կգոհացնեին ԱՄՆ-ին` նշելով, որ Իրանը պետք է պարզապես հարգի ՄԱԿ-ի բանաձևերն ու մարդու իրավունքները»,- ասաց Վարդանյանը։

Նա նույն հարթության վրա դիտարկեց նաև մի շարք այլ երկրների հայտարարությունները, որոնցում, մասնավորապես, ասվում էր, թե ՄԱԿ-ն այդ երկրի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի։