ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր ՀՀ ՊԲ ժամկետային զինծառայող է մահացել։
ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով: