Ատոմ Մարգարյան
© Sputnik
Արդյո՞ք միայն սա է թանկացումների պատճառն ու հնարավոր է արդյոք, որ գնային նոր տատանումներ տեղի ունենան: Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը:
«Կարելի է ասել` այդ թանկացումները հարկային օրենսգրքով պլանավորված էին։ Հունվարի 1–ից որոշ ապրանքատեսակների ակցիզները բարձրացել են և սպառողն արդեն այդ թանկացումները զգում է»,–ասում է Մարգարյանը։
Նա հիշեցնում է, որ եթե ակցիզավորումը լրիվ ծավալով ներդրվի, ապա սպիրտային խմիչքների գծով ընդհանուր թանկացումը կկազմի 24,4 տոկոս։ Եվ նաև նման թանկացումներ կնկատվեն վառելիքի շուկայում։
Տնտեսագետի խոսքով` ընդհանուր պահանջն այն է, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ երկիր նույն կանոններով խաղա, ինչ-որ մյուս երկրները։