Քրիստոնյա հայերն իրենց հետ տուն տարան օրհնված կրակն ու ջուրը

Sputnik

Առաջներում բոլոր քրիստոնեական եկեղեցիները Սուրբ ծնունդն ու տիրոջ մկրտությունը նշում էին հունվարի 6-ին։ Բայց 4-րդ դարում հռոմեական եկեղեցին Սուրբ ծնունդը տեղափոխեց դեկտեմբերի 25-ին։

Ենթադրվում է, որ տոնը տեղափոխվել է, որպեսզի մարդիկ դադարեն տոնել հեթանոսությունից մնացած Արևի Աստծո օրը, որը ընդունված էր նշել դեկտեմբերի 25-ին։ (Natalis Solis Invicti)։

Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել ավանդույթին և շարունակել է Սուրբ ծնունդը տոնել հունվարի 6-ին։