Ստավրոպոլցի Գալուստյանը գերել է «Նոր աստղ» մրցույթի ժյուրիին

«Niagara band»-ի հայ երգիչը պայքարում է հաղթանակի համար «Զվեզդա» հեռուստաալիքի մրցույթի երրորդ եթերաշրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գրիգորի Գալուստյանը Պյատիգորսկից կպայքարի «Զվեզդա» հեռուստաալիքի «Նոր աստղ» նախագծում հաղթողի տիտղոսի համար, գրում է Ռիբինսկ օնլայնը։ «Niagara band» խմբի առաջնորդ Գալուստյանը շուրջ 10 տարի է՝ ելույթ է ունենում բեմում։

Դա «Նոր աստղ» համառուսական երգի մրցույթի երրորդ եթերաշրջանն է։ Նախագծի կիսաեզրափակիչ եթերները հունվարի 5-6-ին են «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Սիրող ամուսին և հայր», —  նման խոսքերով են բնութագրել երգչին մրցույթի կայքում։

«Ինձ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը», — սոցցանցում գրել է Գալուստյանը, որը հասել է նախագծի կիսաեզրափակիչ։

Կազմակերպիչները հաղորդում են, որ քվեարկության ընթացքում հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին։