Մոուրինյոն զղջում է, նա ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից

Մոուրինյոն խոստովանել է, որ զղջում է «Դերբիի» ժամանակ Մխիթարյանին փոխարինելու համար։ Նա թիմի առաջ ներողություն է խնդրել հայ կիսապաշտպանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն express օն լայն պարբերականին բացատրել է, թե ինչու է «Դերբիի» հետ հանդիպման ընդմիջմանը փոխարինել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հենրիխ Մխիթարյանի թեման փակեցին չինացիները. Gazzetta dello Sport

«Անարդարացի էր, ու ես այդ մասին ասացի ընդմիջմանը: Ինձ դուր չեկավ այն, ինչ արեցի: Մխիթարյանն, իրոք, արժանի չէր դրան։ Նա լավ էր խաղում, ճիշտ է` նա մի քանի անգամ կորցրեց դիրքը, սակայն Հենրիխը լավ տեմպ էր հաղորդել գրոհներին:

Բայց ես զգացողություն ունեի, որ Ռեշֆորդը չի դառնալու գոլի հեղինակ: Դրա համար նախընտրեցի ժամանակ չկորցնել և դաշտ դուրս բերել Լուկակուին: Ստիպված էի զոհաբերել խաղացողի, և այս անգամ դա Միկին էր»,–խոստովանել է կարմիր սատանաների մարզիչը:

Մոուրինյոն պարբերականին նաև ասել է, որ ընդմիջմանը թիմի առաջ ներողություն է խնդրել Մխիթարյանից, քանի որ Հենրիխն արժանի չէր այդ վերաբերմունքին։