Մարտիրոսյանի կինը «դեղնափորիկներին» առաջարկել է ձգել գոտիները

Լևինան առաջարկել է բոլոր «դեղնափորիկներին» դիետա պահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Անվանի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր բաժանորդների համար բացահայտել է իր «բարեկազմ» նկարների գաղտնիքը։

«Եթե դուք լավ եք դիմավորել Դեղին շան տարին, ապա բարի գալուստ Դեղնափորիկների ակումբ։ Ակումբի կանոնադրության համաձայն` նրա բոլոր անդամները հունվարի 9-ից հետո պետք է դիետա պահեն, իսկ մինչև հունվարի 9-ը լուսանկարվեն Ինսթագրամի համար` բացառապես խոր շունչ քաշելով։ Ակնառու օրինակը ձեր առջև է», — գրել է Լևինան։

 

Ավելի վաղ Մարտիրոսյանի կինը «բողոքել» էր ամուսնու նվերից՝ նշելով, որ  Գարիկն ակնարկներ չի հասկանում։

Instagram-ի օգտատերերին դուր է գալիս Մարտիրոսյան զույգի հումորը։ Գարիկն ավելի քան 1 միլիոն բաժանորդ ունի, իսկ Ժաննան՝ շուրջ 282 հազար։