Տոներին էլ հակառակորդը չի լռել. տարվա 1–ին շաբաթվա ընթացքում շփման գծում հնչել է մոտ 2000 կրակոց

Տոնական օրերին ևս արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակոցներ են լսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի բաժինը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն: