Տեր Եսայի քահանա Արթենյան
© Sputnik
«Նրանք, ովքեր պահք են պահել և պետք է պահքից դուրս գան, հունվարի 5-ի առավոտից ծոմ են պահում, երեկոյան պատարագի ժամանակ հաղորդություն են ստանում։ Իսկ եկեղեցուց տուն վերադառնալով` մասնակցում են սուրբծննդյան տոնական սեղանին, նշում Սուրբ Ծնունդը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսը միմյանց փոխանցելով»,- ասում է Տեր Եսային։
Հունվարի 6-ին բոլոր եկեղեցիներում, նրա խոսքով, կմատուցվի արդեն սուրբծննդյան պատարագը, իսկ հունվարի 7-ին` մեռելոցի առիթով` հոգեհանգստյան կարգ։