ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի 4-ին, ժամը 19:12-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ «Mercedes E 280» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) վրաերթի է ենթարկել 4 մարդու` 1973 թ. ծնված Ն. Ա.-ին, 1969 թ. ծնված Ս. Գ.-ին, 1979 թ. ծնված Գ. Ղ.-ին և 1977 թ. ծնված Ի. Շ.-ին.
Ն. Ա.-ն տեղում մահացել է, Ս. Գ.-ը և Գ. Ղ.-ը տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, իսկ Ի. Շ.-ը՝ Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ըստ shamshyan.com —ի` վրաերթի ենթարկվածները մասնակցում էին հոգեհանգստի արարողության։
Վարորդը վրաերթից հետո հեռացել է դեպքի վայրից, բայց կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ, այնուհետ ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։