ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Բնակելի տան երկրորդ հարկից ինքնասպանության փորձ կատարած Ղրղըզստանի քաղաքացի Նարգիզ Ումարովայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, կինը նետվել է Երևանի բնակելի տներից մեկի երկրորդ հարկից:
Երևանի ժամանակով 05:30-ին «Շտապօգնության» ծառայությունն ահազանգ էր ստացել Նորք Մարաշում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին:
Տուժածին ողնաշարի և ստորին վերջույթների վնասվածքներով տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ոստիկանության աշխատակիցներին չի հաջողվել զրուցել Ումարովայի հետ` թարգմանչի բացակայության պատճառով: