Հենրիխ Մխիթարյանի թեման փակեցին չինացիները. Gazzetta dello Sport

Մխիթարյանին և Պաստորեին հրավիրել չեն ցանկանում: Ակումբի չինացի տերերն ու իտալացի մենեջերները կարծում են, որ նրանց «Ինտեր» տանելը շատ թանկ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Խավիեր Պաստորեին և Հենրիխ Մխիթարյանին «Ինտեր» ակումբ հրավիրելու ծրագրերը սառեցված են: Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, նման եզրակացության են եկել ակումբի մարզչական և տեխնիկական տնօրեններ Պիերո Աուզիլիոն և Վալտեր Սաբատինին:

Վազի՛ր, Միկի, վազի՛ր, կամ ինչու պետք է Մխիթարյանն ազատվի Մոուրինյոյից

Հավանաբար դեր է խաղացել ակումբի սեփականատիրոջ` չինական Suning Commerce Group-ի չինական ժուժկալությունը. հային ու արգենտինացուն չեն ցանկանում հրավիրել մեծ ծախսերի պատճառով: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է Մխիթարյանին փոխարինել Ժուան Մարիուով, բայց նրա համար մեծ ջանքեր չի գործադրի, նշում է թերթը:

Քննարկվում է նաև կատալոնացի Ժերար Դելոֆեուի («Բարսելոնան» չի ցանկանում հրաժարվել նրանից) և ուրուգվայցի Գաստոն Ռամիրեսի (նրանով նաև այլ ակումբներ են հետաքրքրվում) թեկնածությունները:

Անկասկած, Աուզիլիոն և Սաբատինին քննարկում են նաև քիչ հայտնի ֆուտբոլիստների թեկնածությունները: Բայց առայժմ կարելի է խոսել միայն այն մասին, որ թիմ կվերադառնա «Ատալանտային» վարձակալության տրված թիմի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին: Այլ ծախսեր «Ինտերն» առայժմ չի անել, որպեսզի չխախտի А սերիայում գործող ֆինանսական «ֆեյր փլեյը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ Մխիթարյանի ներկայիս ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը», նրան ավելի քան 35 մլն եվրո է գնահատում: