«Հայփոստը» թալանել են. ինչպե՞ս են գողերը մտել տարածք

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստից» կատարված գողության դեպքով:

Կայքի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել լուսամուտից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար են հափշտակել:

Այս պահին «Հայփոստում» աշխատում է քննչական խումբը՝ Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի կողմից տեղում կատարվում է դեպքի վայրի զննություն:

Ժամանել են նաև Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: